Հրդեհ՝ Մարտունի քաղաքի շենքերից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին, ժամը 22։53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շենքերից մեկի սենյակում (մոտ 88 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։04-ին, մարվել՝ 23։41-ին։ Այրվել է գույքը՝ մասամբ։




Լրահոս