ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ է սխալվել ՊԲ նախկին հրամանատարը. փաստաբանը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Հակակոռուպցիոն դատարանում է: Մեկնարկել է Արցախի ՊԲ նախկին հրամանատարի գործով առաջին գործը:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը եւ 2 ամսով երկարեցրել Արզումանյանի կալանքը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս մնում է կալանքի տակ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս