ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պապին թմրանյութ փոխանցած 16-ամյա թոռը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այնթապ գյուղի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Տվյալն իրացնելիս մայիսի 5-ի երեկոյան ստացվեց նոր տեղեկություն, որ թմրանյութ կա նաև նրա 16-ամյա թոռան մոտ:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Թոռը հայտնաբերվեց Այթապ գյուղի նոր գերեզմանատան մոտ: Նրա պայուսակում կար մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը պետք է հասցներ պապին: Գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվել է նաև պապը:

Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել, որ թոռան մոտ հայտնաբերված մարիխուանան իրենն է, ինքն է խնդրել փաթեթը փոխանցել իրեն:

Ըստ նրա` թմրամիջոցի հումք կանեփն էլ քաղել էր վայրաճ թփերից` իր օգտագործման համար:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս