«Եթե քաղաքական զարգացումը պահանջում է, կարելի է նաեւ 10 անգամ ստորագրել»:
Այլ ելք դժվար էլ գտնվի: Կոալիցիան հայտնվել է խաչմերուկում, որից կա՛մ աջ պետք է գնա` այն լուծարելու մասին հայտարարություն տարածելով, կա՛մ ձախ` հուշագիր կոչվածը պարբերաբար վերակնքելով: Նախորդ հուշագրից մոտ 8 ամիս է անցել, բայց ակնհայտորեն դրա «վավերականության ժամկետն» անցել է: Ու քանի որ առաջիկայում քաղաքական դաշտին խաղաղ ժամանակներ չեն սպասվում, հավանաբար մինչեւ մայիս մի 10 անգամ հուշագիրը թարմացնելու անհրաժեշտություն կառաջանա: Բայց մյուս կողմից էլ Գալուստ Սահակյանը հայտարարում է, թե իրենք մագաղաթային կուսակցություն չեն, որ անընդհատ ինչ-որ բան ստորագրեն: Մի խոսքով, կոալիցիայի ներսում «խառն են»: