ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10 լիտրից ավելի կաթ տա՞լ, թե՞ կրծքերը լվանալ. Փաշինյան VS Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե կովը ցրտադիմացկուն չէ, ուրեմն կով չէ ու այն կովը, որը օրը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով ինքը կով չէ: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք նա ասել է երեկ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին պատասխանելիս:

Հետաքրքիր է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է այդպիսի թեմաների: Դեռ 2020 թվականի հունվարի 23-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը տեղական կաթի որակի մասին խոսելիս` ասաց. «ՀՀ-ում արտադրվող կաթը չի համապատասխանում չափանիշներին, որն անհրաժեշտ է բարձրորակ արտադրանք ստանալու համար, որովհետեւ մենք սովորել ենք, որ կաթը պետք է կթենք ձեռքով, ալյումինի դույլերով, ռեզինե սապոգներով, եւ այդ կաթի մեջ, պետք է անպայման գոմաղբի որոշակի ներկայություն լինի: Թրիքոտ կաթով հնարավոր չի բարեկեցություն ստանալ: Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը մթերեն»,- նշեց Փաշինյանը:

Դեռ 2011 թվականին էլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր այցելել Արագածոտնի մարզ ու հավաքված գյուղացիներին հորդորել կով կթելիս հետեւել հիգիենայի կանոններին։ «Հարգելի գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,-հավաքվածներին բացատրել էր նախկին վարչապետը։

Հիմա էլ փաստորեն Նիկոլ Փաշինյանն է որոշել հիշել կովերին ու որոշել, որ վերջիններս պետք է ցրտադիմացկուն լինեն, հակառակ դեպքում կով չեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս