Nissan-ը կոտրել է աղբարկղն ու բախվել երկաթե էլեկտրասյանը․ վիրավորներից 2-ը երեխաներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են Mercedes և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բախման հետևանքով Nissan-ը բախվել է աղբարկղին, կոտրել այն և բախվել երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով արտաքին լուսավորության լամպը կոտրվել է, աղբն էլ թափվել ճանապարհով մեկ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։




Լրահոս