Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս որոշումը Երևանի կողմից հաստատվել է մայիսի 25-ին Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ, Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։

Հայտնի է նաև, որ հյուպատոսությունը բացվելու է պարզեցված ձևով՝ շրջանցելով պետական երկար ընթացակարգերը:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման ցանկություն է հայտնել նաեւ Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը: Տեղեկացանք, որ խոսքը կրկին Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու մասին է:




Լրահոս