ՔՊ-ում անառողջ մթնոլորտը սրվում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ Վահագն Ալեքսանյանը փորձում են թիմն իրենց ենթարկեցնել։ Նրանք են որոշում, թե որ պատգամավորը պետք է խոսի ու որ լրատվամիջոցի հետ, փորձում են միջամտել ԱԺ աշխատակազմի աշխատանքներին՝ հորդորելով այս կամ այն լրագրողին նկատողություն հայտնել, սահմանափակել վերջինիս գործունեությունը:

Պարզ ասած՝ ԱԺ նախագահի գործառույթներ են ստանձնել։ Իսկ վերջին միջադեպից հետո պարզ դարձավ, որ այս խումբն այլեւս բացահայտ է պայքարում Ալեն Սիմոնյանի դեմ։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն իր էջում ուղիղ եթերից կտրված մի հատված էր տեղադրել, որտեղ լրագրողները քննարկում էին խորհրդարանի վերջին միջադեպը` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի եւ Հովիկ Աղազարյանի միջեւ: Իշխանական պատգամավորը տեղադրել էր հենց այն դրվագը, որտեղ լրագրողներից մեկն ԱԺ նախագահի հասցեին տհաճ բնորոշում է տալիս, իսկ հետո իշխանական ազդեցության տակ գտնվող ֆեյք էջերով շարունակել են թեման՝ փորձելով հնարավորինս լայն տարածել լրագրողի խոսքը։

Ու թեեւ Հովհաննիսյանը կոչ էր արել ԱԺ աշխատակազմին՝ գնահատական տալ կադրում երեւացող լրագրողների պահվածքին` նրանց հավատարմագրելիս, սակայն աշխատակազմում ճշգրիտ հասկացել են նրա իրական մտադրությունը:»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս