Թուրքիայի տարբեր հատվածներում այսօր 3 երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Թուրքիայի արևելյան, կենտրոնական և արևմտյան շրջաններում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Առաջին երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի արեւելյան հատվածում՝ 5,3 մագնիտուդով, աղբյուրը գտնվել է 2 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Էրզրումից 34 կմ հյուսիս-արևմուտք։

4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի կենտրոնական հատվածում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Մալաթիայից 75 կմ հարավ-արևմուտք, աղբյուրը գտնվել է 0 կմ խորության վրա։

4,2 մագնիտուդով երրորդ երկրաշարժը գրանցվել է Այդըն քաղաքից 64 կմ հարավ-արևմուտք, աղբյուրը՝ 7 կմ խորության վրա։




Լրահոս