40-ամյա տղամարդը հարվածել է որդուն, մորն ու կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին՝ ժամը 18.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի տներից մեկում տանտերը հարձակվել է մոր, երեխաների և կնոջ վրա, երեխաներին տնից դուրս է հանել: Զանգողը խնդրել էր, որ շտապ ոստիկան մոտենա:

Շենավան գյուղի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 40-ամյա տանտերը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել 15-ամյա որդուն, 66-ամյա մորը, ինչպես նաև ոտքերով և ձեռքերով խփել է 36-ամյա կնոջը՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչից հետո 36-ամյա կինը երկաթե օդամղիչ սարքով խփել է ամուսնու գլխին, որը ստացած մարմնական վնասվածքից մահացել է:

36-ամյա կինը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:




Լրահոս