Վերելակի մոտ տղամարդու են դանակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի վերելակի մոտ դանակահարել են 64-ամյա տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նույն վայրում ոստիկանները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 53-ամյա մի տղամարդու:

«Բաժնում նա խոստովանել է, որ Մանանդյան փողոցի իրենց շենքի 9-րդ հարկում՝ վերելակի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով խփել և մարմնական վնասվածք է պատճառել չարենցավանցի 64-ամյա տղամարդուն»,–նշված է հաղորդագրությունում։

Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը: 53-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս