
Դարպասապահ Դավիդ Դե Խեան հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»,Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դե Խեան ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ 12 տարի թիմում անցկացնելուց հետո։
Իսպանացին ՄՅՈւ էր տեղափոխվել «Ատլետիկոյից» 2011 թվականին։ Նա ակումբի կազմում անցկացրել է 545 հանդիպում, որոնցից 190-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Սա ռեկորդային ցուցանիշ է «Յունայթեդի» դարպասապահների համար։