Մոսկվա-Երևան ավիատոմսերի արժեքներն ավելի ցածր են, քան մեկ ամիս առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur․am-ը փորձել է պարզել՝ որքան է կազմում Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերի արժեքը հուլիսի 19-ի  դրությամբ:

Այսպիսով կարող եք տեսնել, որ Aviasales.ru ավիատոմսերի ամրագրման օնլայն հարթակում ավիատոմսերի գինը տատանվում է 70 հազար դրամից 120 հազար դրամի սահմաններում: Հայկական ավիաուղիներում ՝ Armenian Airlines, Armenia Airways, FlyOne Armenia, Shirak Avia, FlyArna, համեմատաբար ավելի մատչելի արժեքներով տոմսեր են՝ 60-ից 110 հազար դրամի սահմաններում: Նշենք նաև, որ ներկայումս ավիատոմսերի արժեքներն ավելի ցածր են քան մեկ ամիս առաջ։

Wizz Air մատչելի ավիատոմսերի օնլայն ամրագրման համակարգում Մոսկվայից կրկին որևէ թռիչքի ուղություններ չկան:

Kupibilet.ru կայքում՝ կապված պահանջվող չափանշներից, ավիատոմսերի գնային սանդղակը տատանվում  է, սակայն այս համակարգում ևս գնային որևէ փոփոխություն չկա, դրանք հիմնականում կրկնվում են:

Kupibilet.ru ավիատոմսերի օնլայն ամրագրման համակարգում միջնորդ երկրով Մոսկվա -Երևան թռիչքի տոմսերն ավելի թանկ արժեն, դրանք տատանվում են 100 հազար դրամից մինչև 200 հազար դրամ և ավելի:

Էմմա Միքայելյան




Լրահոս