ArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այս շաբաթ կրկին հավաքվելու են:
Կուսակցությունը վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր կանի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ինչպես արդեն հայտնել ենք, այս օրերին իշխող ուժի համար առաջնայինն աշնանը սպասվող ավագանու ընտրություններին պատրասվելն է. ՔՊ-ականները նիստերին Նիկոլ Փաշինյանի հետ կազմակերպչական աշխատանքների դետալներն են քննարկում՝ ինչպե՞ս իրականացնելու քարոզարշավը, ովքե՞ր են համակարգելու գործընթացը, որտե՞ղ են շտաբները բացելու եւ այլ հարցեր:
Այս բոլոր հարցերը հստակեցվում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաեւ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ:
Քրիստինա Մուշեղյան