Արթուր Բրոյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող է հանդես գալիս նաև 51 կգ քաշային Արթուր Բրոյանը։

Հայ ըմբիշը նախ տուշեով հաղթել է իրանցի ըմբիշին, ապա ժամանակից շուտ, 8-0 հաշվով՝ թուրքմեն մարզիկին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի հնդիկ ըմբիշի հետ։ Այսօր ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել 45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը։

Այսօր երեկոյան երկու հայ ըմբիշներ՝ Էդգար Պետրոսյանը (48 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար։




Լրահոս