
Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «ԳԱԶել»-ներ չեն լինի: Միկրոավտոբուսային թիվ 70 երթուղու վերջին «ԳԱԶել»-ը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Թիվ 70 և 26 երթուղիներն այսուհետ կշահագործվեն MAN մակնիշի հարմարավետ ավտոբուսներով՝ 36 համարի ներքո, ուղեգիծը՝ ՀԱԹ-Նոր Նորքի 9-րդ զանգված:
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմ է փոխարինվել ավտոբուսներով: