Օգոստոսի 15-ին կդադարեցվի Սյունիքի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Գորիս-Նախիջևան» 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքների շրջանակներում՝ նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքները իրականացնելու նպատակով, օգոստոսի 15-ին ժամը 11։00-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 11։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Նորավան, Իշխանասար, Բռնակոթ, Ույծ, Շաքի բնակավայրերի գազասպառողների, «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ-ի, «Սիսիանի ՃՇՇ» ՍՊԸ-ի, «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի, «Սուլավա Տ․Ա․Ս․» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։




Լրահոս