Արսեն Զախարյանը վաղը բուժզննում կանցնի իսպանական «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի բուժզննումը իսպանական «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվելուց առաջ նշանակված է վաղը՝ օգոստոսի 15-ին։ Այս մասին հայտնում է Championat.com-ը։

Ավելի վաղ «Ռեալ Սոսիեդադը» համաձայնության էր հասել մոսկովյան ակումբի կիսապաշտպանի տեղափոխության հարցում։

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարսել Լիչկան ևս հաստատել էր, որ կիսապաշտպանին արդեն կարելի է համարել իսպանական թիմի խաղացող։




Լրահոս