ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել. ինչ հետքով են գնում իրավապահները. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ է հայտնել, թե ինչ նպատակով է դստեր հետ այդպես վարվել ու նկարահանել նրան։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կնոջ հեռախոսը առգրավելով,իրավանահները բացահայտել են, որ կնոջ հեռախոսում նմանօրինակ տեսանյութերը բավականին շատ են։ Ասել է թե, Աննա Արևշատյանը նմանօրինակ տեսարաններ շատ է պատրաստել ու նկարահանել։ Ավելին, իրավապահների մոտ քննության սկզբում վարկածներից մեկը եղել է այն, որ նա երեխայի հետ այդ կերպ վարվելով փորձել է պատժել՝ հոր դեմ ցուցմունք տալու համար ,սակայն քննության ընթացքում առավել խորքային բացահայտումներ են արվել ընտանիքում առկա անառողջ մթնոլորտի մասով, որի ուղղությամբ այս պահին իրավապահները աշխատում են։

Չի բացառվում, որ քննությամբ ավելի ուշ բացահայտվի, որ համացանցում կան հատուկ էջեր, որտեղ նմանօրինակ տեսանյութեր պատրաստողին վճարում են ու Աննա Արևշատյանը կոնկրետ այդ նպատակով է դստեր հետ այդպես վարվել ու նկարել։ Դատելով այս դեպքից, իրավիճակը կբարդանա ու գործով այլ անձիք կններգրավեն՝ տեսանյութի պատվիրատուներ, այն տարածողներ և այլն։

Հիշեցնենք՝  քրեական վարույթով պարզվել է, որ Աննա Արևշատյանն իր 12-ամյա դստեր մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու, այն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով այլ անձանց սեռական կարիքները բավարարելու նպատակով իրացնելու դիտավորությամբ, անչափահաս դստեր նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելով ստեղծել և իրացրել է մանկական պոռնոգրաֆիա: Մանկական պոռնոգրաֆիայի ստեղծման ժամանակ անչափահաս դստերը պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, իսկ պոռնկագրական բնույթի նյութի պատրաստմանը ներգրավել է նաև իր 12 տարին չլրացած երկու աղջիկ երեխաներին: Կինն իրեն մեղավոր է ճանաչել և կալանավորված է։

Նշենք, որ Աննա Արևշատյանի ամուսինն էլ կալանավորված է սեփական երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս