Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը չի բացառե, որ ՀԱՊԿ-ը կընդլայնվի, դիտորդները կավելանան։
«Մենք սկզբունքորեն պատրաստ ենք գործընկերներ, դիտորդներ ընդունել Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից ու այլ մայրցամաքներից։ Մեկ շաբաթ առաջ կարո՞ղ էինք հստակ ասել՝ ինչպիսին կլինի ԲՐԻԿՍ-ի կազմը, Անձամբ ես չէի կարող։ Պետությունների ղեկավարները որոշեցին, և ԲՐԻԿՍ-ը ընդլայնվեց՝ ևս 6 պետություններով։ Ճիշտ նույն կերպ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ-ի հետ»,- ասել է Սիդորովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։