Գառնու տարածքում լիքը խոտ է աճում, թող գան ուտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօրվա մամլո ասուլիսում ուշագրավ հայտարարություն արեց: Ի զարմանս բոլորի ՝ նա հայտարարեց, որ դեմ է Գառնու տաճարի հարակից տարածքում սրճարան կառուցելուն, քանի որ տաճարը հնագիտական առումով ուսումնասիրված չէ, բայց այդ ինչ-որ մեկը ուզում է բիզնես անել: «Դա ինչ-որ մեկը չէ, մշակույթի նախարարը հավանություն է տվել ու ասում է , որ մարդիկ գան հաց ուտեն»,- հիշեցրեց Armlur.am լրատվականի թղթակիցը:

«Թող գան ուտեն, ես դեմ չեմ, Գառնու տաճարի տարածքում լիքը խոտ կա»,- ասաց պրն Սահակյանը:

Իսկ արդյոք այդ մասին Գալուստ Սահակյանը հայտնե՞լ է նախարարին:

-Ես այդ հարցը չեմ քննարկել,  իհարկե կարող եմ ասել, բայց ասելուց առաջ պետք է հասկանալ խնդրի էությունը, – պատասխանեց Գ. Սահակյանը:




Լրահոս