ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանի լիազորությունները դադարեցվելուց հետո ԿԸՀ-ն երեկ պատգամավոր է գրանցել Մուշեղ Թուրինջի Պետոյանին: Եթե այս անձն անգամ որոշ ԲՀԿ-ականների համար անհայտ մեկն է կամ ինչպես «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի հերոսների օրինակով արտահայտվեց նրանցից մեկը` «նեիզվեստնի նաուկի զվեր», ապա Արթիկում նրան լավ են ճանաչում: Սույն Պետոյանն Արթիկի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով 2007-ի ընտրություններին իր թեկնածությունն էր դրել Մուշեղ Սաղաթելյանի դեմ: Պետոյանի շտաբի անդամներին Սաղաթելյանի կողմնակիցները «բռնացրել» էին ընտրակաշառք բաժանելիս, սակայն նրան հաջողվել էր իր կողմը քաշել ՀՀՇ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, իսկ հետագայում ՀՀՇ-ից հեռացված Արթուր Պողոսյանին:
ՄՈՒՇԵՂ ԹՈՒՐԻՆՋԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ