34-ամյա Ժիրայր Հովսեփյանը 2013 թվականի սեպտեմբերի 27-ին իր օգտագործման համար ապօրինի պատրաստել է դեզոմորֆին տեսակի թմրամիջոց, որի մի մասն օգտագործել է ներարկման եղանակով, իսկ մյուս մասը` պահել գուլպայի մեջ՝ հետագայում ներարկվելու համար, որը նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին տեղեկանում ենք datalex.am դատական տեղեկատվական համակարգից:
Հայտնի է, որ Հովսեփյանը թմրամիջոցը իրացնելու նպատակ չի ունեցել:
Նախկինում չդատապարտված Հովսեփյանի դատական գործը կքննվի Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում:
Խափանման միջոց նշանակվել է ստորագրությամբ չհեռանալը: