Մարտի 8-ին` ժամը 19.36-ին, տեղեկություն է ստացվել ԱԻՆ, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 35 շենքի 3-րդ հարկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Օ.Պ.-ի (ծնվ. 1936թ.) դին: