
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 3/4-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 07.00-ից մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝
Ծովազարդ,
Բերդկունք,
Հայրավանք,
Լճափ,
Չկալովկա,
Նորաշեն,
Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: