ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Ազզգային ժողովում կրկին քարուքանդ վիճակ է։

«Ժողովուրդ» օրաթերթի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ ԱԺ միջանցքներում՝ գրեթե ամենուր, կարելի է տեսնել շինարարական պարագաներ, թափթփված վիճակ։

 

 

 

ՄԻԳՐԱՑԻԱ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կազմակերպվում օտարալեզու ապաստան հայցողի եւ միգրացիոն ծառայության աշխատակիցների հաղորդակցությունը։

Անդրե Հովհաննիսյան (46 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան հայցողի ցանկությամբ հարցազրույցն անցկացվում է իր նախընտրած սեռի աշխատակցի կողմից։ Եթե ապաստան հայցողը հայերեն չի խոսում, ապա հարցազրույցը կանցկացվի ՄԾ-ի կողմից հրավիրված` ապաստան հայցողի նախընտրած սեռի թարգմանչի մասնակցությամբ:

 

ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միգրացիոն ծառայության համաձայնությամբ՝ ապաստան հայցողը նաեւ կարող է ներկայացնել թարգմանիչ իր սեփական ընտրությամբ եւ սեփական միջոցներով:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետներում եւ ի՞նչ պարբերականությամբ է ներկայացվում գիտական աստիճանի համար հատկացվող ֆինանսավորման հայտը:

Լենա Ստեփանյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծրագրեր իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչեւ 20-ը կոմիտեի orgs.scs.am առցանց համակարգ մուտք են անում յուրաքանչյուր ամսվա համար ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տվյալները եւ դրանց հիման վրա ձեւավորված եռամսյակային հաշվետվությունը յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչեւ 30-ը ներկայացնում են կոմիտե: Թեմաներ իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչեւ 30-ը կոմիտե են ներկայացնում hաշվետվություն՝ թղթային տարբերակով: Տարվա վերջին եռամսյակի առցանց hաշվետվությունը ներկայացվում է մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ը, իսկ թղթայինը՝ մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը:

 

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվետու եռամսյակի հաշվետվությունը չներկայացնելու դեպքում հաշվի է առնվում նախորդ ներկայացված տեղեկատվությունը՝ անկախ չներկայացման պատճառներից:

 




Լրահոս