«Սերժիկ հեռացիր» գոչելով Սերժ Սարգսյանի ճանապարհը մաքրածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Սերժիկ հեռացիր» գոչելով 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ճանապարհը մաքրածները, 2008-ին Սերժի հետ Երևանում տասը Քաղաքացի սպանածների հետ լուր են հորինել Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպելու հնարավորության մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք, Ամանորին պարտաճանաչ նրա տուն այցելողներ, նրան նվերներ և ընծաներ մատուցողներ, առանց նրա կենացի հաց չուտողներ, օդանավակայանում նրան դիմավորող-ճանապարհողներ, ինքնակոչ այդ մարդասպանին «Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան» տիտղոսով պատվողներ, և ի վերջո ՝ նրա հետ Հայաստանը ավերակի վերածելու ճանապարհը ՝ որպես ղեկավար և որպես ենթակա անցածներ»:




Լրահոս