Աղվան Հովսեփյանն էլ անգործ չմնաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը, որը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի կողմից որակվեց «Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու մասին նախագիծ»: Թերևս իզուր չէր, երբ Աղվան Հովսեփյանը, թողնելով գլխավոր դատախազի պաշտոնը, փաղաքշանքով համբուրեց դատախազության դուռը: Բանն այն է, որ երբ քննչական կոմիտեն ստեղծվի, իր համբուրած դուռը Հովսեփյանը կրկին պետք է բացի, բայց՝ մի փոքր այլ կարգավիճակով: Ըստ ՀՀ Սահմանադրության 103 հոդվածի՝ ՀՀ դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: «…Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով 1) հարուցում է քրեական հետապնդում. 2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ»: Սա նշանակում է, որ Աղվան Հովսեփյանը թղթապանակով պետք է մտնի իր նախկին աշխատասենյակ ու հաշվետվություն ներկայացնի իր նախկին տեղակալ Գևորգ Կոստանյանին: Մի տեսակ անպատկերացնելի է:

Շարունակությունը՝  «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:




Լրահոս