Վթար Դավիթ Բեկ փողոցում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ՝ «Ռոս Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է բենզինի լցավորման սարքին, կա տուժած և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքերում «Սիտրոեն C5» մակնիշի 10 ՕK 707 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բենզինի լցավորման սարքին, ինչի հետևանքով ավտոմեքենայից և սարքից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ՝ ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ն (ծնվ.1994թ.) հոսպիտալացվել է «Էրեբունու» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, կատարել վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:




Լրահոս