«Չինական մեդիա ընկերության» հետ բացառիկ հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որևէ երկրի անվտանգությունը երբեք չպետք է կառուցվի ուրիշների հաշվին, բոլոր երկրների անվտանգային շահերը պետք է հավասար լինեն:
Նա ընդգծել է, որ ժամանակին ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման հնարավորություն կար, սակայն ԱՄՆ նոր վարչակազմն անտեսել է նախկինում ստորագրված փաստաթղթերը:
Նրա խոսքով՝ Մոսկվան երբեք դեմ չի եղել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, սակայն ցանկացած խաղաղ կարգավորում պետք է ապահովի նաև Ռուսաստանի անվտանգային շահերը: