Բուենոս Այրեսից Հայաստան կտեղափոխվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին Բուենոս Այրեսից Երևան է մեկնել հատուկ չվերթ, որը հումանիտար օգնություն է տեղափոխում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար: Այս մասին տեղեկանում ենք Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից:

Թռիչքը կազմակերպել էին Արգենտինայի արտաքին հարբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի:

«Դեսպանությունն իր խորին երախտիքն է հայտնում նաև Արգենտինայի հայ համայնքին, բոլոր համայնքային կառույցներին և անհատներին, որոնք իրականություն դարձրեցին այս հումանիտար առաքելությունն իրենց հայրենանվեր աշխատանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս