
Ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանը չի կարող միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից մինչև 2044թ:
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետը որոշվում է թիվ 5 արձանագրությամբ, և այդ դրույթների վերանայման կարգը հենց համաձայնագրով է, և բոլոր որոշումներն ընդունվում են փոխադարձ համաձայնությամբ, հայտնում է լրատվամիջոցը։ Այս տեղեկությունը հաստատել են Պետդումայում։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն իր երկրի տարածքում ռուսական ռազմաբազա ունենալուց «օգուտներ չի տեսել»։
Սակայն Մոսկվայի և Երևանի միջև վիճելի հարցերը Հայաստանում բազայի շահագործման հետ կապված լուծելու համար պետք է ստեղծվի խառը հանձնաժողով, և այն պետք է հրավիրվի, եթե կողմերից մեկը հայտարարի 1995 թվականի պայմանագիրը խզելու ցանկության մասին :
Օֆելյա Հովհաննիսյան