Ողբերգական վթար Թալին-Երևան ավտոճանապարհին. կա 2 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին՝ ժամը 16.23-ին, ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` «Նարեկ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» 61 SO 606 (վարորդ` Ա. Թ.) և «Վոլկսվագեն » 77 QQ 057 (վարորդի ինքնությունը չի պարզվել) պետհամարանիշների ավտոմեքենանները:

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ուղևորը (մոտ 60 տարեկան կին) տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր` 1957 թ. ծնված Ռ. Ղ.-ը և վարորդ` 1987 թ. ծնված   Ա. Թ.-ը տեղափոխվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:

Հրշեջ-փրկարարները վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհի լվացում:




Լրահոս