
ArmLur.am-ը Քանաքեռ-Զեյթուն ֆուտբոլային ակումբի ֆեյբուքյան էջից տեղեկանում է, որ այսօրվանից կմեկնարկի Միսակ Մանուշյանի անվան N 48 դպրոցի խաղահրապարակի վերանորոգումը, որը կունենա բարձրակարգ ֆուտբոլի խաղադաշտ։
«Քանաքեռ-Զեյթուն ֆուտբոլային ակումբի ու դպրոցի կողմից ուզում ենք շնորհակալություն հայտնել Երեանի քաղաքապետ Տ. Ավինյանին։ Շնորհակալություն հայտնենք մեր բոլորիս հոգսերով ապրող մեր թաղապետ Պարոն Ա. Հովակիմյանին»,- գրված է հայտարարությունում։