
Ռուսաստանցիների մեծամասնությունը կողմ է արտահայտվել ուրբաթ օրերին աշխատանքային ժամանակահատվածը մեկ ժամով կրճատելու տարբերակին։ Այս տարբերակին կողմ է արտահայտվել հարցվածների 61 տոկոսը, հայտնում է РБК-ն՝ հարցման արդյունքները ներկայացնելով։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 10 ից 13 ը՝ 1600 ռուսների շրջանում։ Այս տարբերակին կողմ է արտահայտվել կանանց 67 և տղամարդկանց 56 տոկոսը։
Ընդ որում, աշխատաժամին կրճատման մասին նախաձեռնությամբ հանդես էև եկել նաև սենատոր Այրատ Գիբատդինովը։ Նոյեմբերի 9-ին նա համապատասխան նախագիծ է ներկայացրել Պետդումա։