Այսօրվանից ընդունվում են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության դիմումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը ևս 500 մլն դրամ է հատկացվել 100 հազար դրամ միանվագ աջակցության տրամադրման համար:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Ծրագրից արդեն իսկ օգտվել է 104 հազար 200 անձ, 3800 անձի տվյալ արդեն մշակված է, ովքեր 500 մլն հատկացումից հետո կստանան աջակցությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը նշել է, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև ուսումնառության նպատակով տեղափոխված ևս շուրջ 800 անձի տվյալ փոխանցվել է և մշակվում է:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում 40+10 հազար դրամ վճարվել է 99 հազար 820 անձի: Այս թվում ներառված է նաև այս շաբաթ կատարված վճարումները (այս շաբաթ վճարում է իրականացվել 7295 անձի):

40+10 հազար դրամ աջակցության շրջանակում շարունակվում է նոյեմբեր և հաջորդող ամիսների համար նախատեսված դիմումների ընդունումը: Դիմումներն ընդունվում են socservice.am կայքէջի միջոցով:

Զարուհի Մանուչարյանը տեղեկացրել է, որ այսօրվանից ընդունվում են նաև երկամսյա՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար նախատեսված 50 հազար դրամ աջակցության դիմումները:

Կայքէջը կհրապարակվի առաջիկա ժամերի ընթացքում:




Լրահոս