ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 65 հազար դրամ աշխատավարձն ու 3 անշարժ գույքը. որ արժանիքի համար է Նուարդ Վարդանյանը նվեր ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 26-ին ներկայացրել էր ավագանու ՔՊ խմբակցության  անդամ Նուարդ Վարդանյանի ունեցվածքը։
Անդրադառնալով նրա ունեցվածքին՝ մենք նշել էինք, որ  2021 թվականի նոյեմբերի 9-ին ավագանու անդամ Վարդանյանը նվիրատվություն է ստացել 3 անշարժ գույք՝ 1 բաժնային սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն եւ 2 համատեղ սեփականությամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշենք նաեւ, որ 3 անշարժ գույքն էլ գտնվում են Կենտրոն վարչական շրջանում։

ArmLur.am-ի թղթակիցն այսօր Երևանի քաղաքապետարանում հարց է ուղղել Նուարդ Վարդանյանին, թե ամսեկան 65 հազար դրամ եկամուտ ստացող անձը ինչպես է ձեռք բերել 3 անշարժ գույք, ով է նվիրատվություն անողը։ Նաև հնչեցվել էր հարց՝ որտեղից նրան նոր մեքենա, որը հենց գնված տարում օտարվել էր և որտեղից է 9 մլն դրամ կանխիկ գումարը։
Նուարդ Վարդանյանը նշել է, որ այդ լուրերը ստահոդ են և չեն համապատասխանում իրականության հետ։ Նա հավելել էր, որ մեկ տուն ունի այն էլ տատիկի տունն է։

ArmLur.am կից ներկայացնում է Նուարդ Վարդանյանի եկամուտների և գույքի վերաբերյալ 2022 թվականի հայտարարագիրը՝ ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված տվյալների։

 

 

 




Լրահոս