ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի գործով քննչական կոմիտեն որոշում է կայացրել․ ինչ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Անդրուշի Ախոյանի գործով ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղետվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: Արագած Ախոյանը կալանքի տակ է։

Նշենք որ նա անցնում է եւս մի քանի քրեական գործերով, մասնավորապես՝ Արագած Անդրուշի Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքի Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց Ռոման Վալերիի Բաղդասարյանի և այլ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել և բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացրել:

Արագած Անդրուշի Ապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, փորձել է իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Նրա հետ դատարանում մեղադրյալի աթոռին են Իսրայել Հակոբի Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, փորձել է իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով

Արշակ Ալյոշայի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, փորձել է իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Վահագն Ռուբենի Չախալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, փորձել է իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Տիգրան Կառլենի Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, փորձել է իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Դատարանը այս գործերով դեռ որոշում չի կայացրել։

Քնար Մանուկյան




Լրահոս