Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յարոսլավ Շիլգավին հրաժարական է տվել Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի խաղում հաղթանակից հետո։

Նոյեմբերի 20-ին չեխերը սեփական խաղադաշտում 3-0 հաշվով հաղթել էին Մոլդովայի հավաքականին ու նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

«Չնայած նրան, որ մենք երջանիկ ենք, խաղից առաջ որոշել էինք, որ չենք շարունակելու աշխատանքը հավաքականում։ Խոսքը ոչ միայն իմ, այլև ամբողջ մարզչական շտաբի մասին է։ Վստահ եմ, որ մենք կատարել ենք մեր աշխատանքն ու լավ արդյունքներ թողել»,- մարզիչի խոսքe8ը մեջբերում է ČT Sport-ը։

Յարոսլավ Շիլգավին 2018 թվականից էր գլխավորում Չեխիայի հավաքականը, որը Եվրո-2020-ում հասել էր մինչև քառորդ եզրափակիչ։




Լրահոս