ԱՄՆ-ն նախատեսում է Հունաստանից արկեր գնել Ուկրաինայի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները նախատեսում է Հունաստանից գնել 75 հազար արկ՝ Ուկրաինա տեղափոխելու համար, արկերը ձեռք կբերվեն հունական կղզիների ապառազմականացման գործընթացի շրջանակներում, գրում է հունական pentapostagma.gr պորտալ՝ը «Մենք կփրկենք Զելենսկին» հոդվածում։

«ԱՄՆ-ը նախատեսում է գնել 50 հազար 105 մմ արկ, 20 հազ. 155 մմ արկեր և հինգ հազար ավելի մեծ 203 մմ տրամաչափի արկեր՝ փորձելով համալրել ուկրաինական պաշարները»,- գրում է պորտալը։

«Առայժմ բանակցությունները վերջնական փուլում են։ Հունական կողմի համաձայնեցված ընդհանուր գինը կազմում է 47 միլիոն դոլար»,- ասվում է հոդվածում։

Պորտալը հիշեցնում է, որ Եվրամիությունը պարտավորվել է Կիևին տրամադրել 155 մմ տրամաչափի մեկ միլիոն հրանոթ մինչև հաջորդ տարվա մարտը։

Սակայն Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նոյեմբերի 14-ին նախազգուշացրել է, որ խոստումը չի կարող կատարել եվրոպական պաշտպանական արդյունաբերության թուլության պատճառով։




Լրահոս