ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Արթուր Մկրտչյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2022 թվականի օգոստոսի 23-ից զբաղեցնելով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատարի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված հիմնադրամի անունից իրավունք, պարտականություն եւ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն հիմնադրամի ուսանողներ Ռոբերտ Չախոյանի, Սոնա Սարգսյանի եւ Հակոբ Վարդանյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու դիմաց վերջիններիցս պահանջել եւ ստացել է մանր չափերով՝ ընդհանուր 450.000 ՀՀ դրամ կաշառք։

 

Արթուր Հովհաննեսի Մկրտչյանը 2022 թվականի օգոստոսի 23-ին, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի ռեկտորի թիվ 90 հրամանի համաձայն, նշանակվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար եւ, նույն համալսարանի կանոնադրության համաձայն, հանդիսացել է պաշտոնատար անձ: «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի ռեկտորի՝ 2023 թվականի ապրիլի 27-ի թիվ 137 հրամանի համաձայն՝ Արթուր Մկրտչյանը ընդգրկված է եղել «Կառավարում», «Հաշվապահական հաշվառում եւ հարկում», «Շուկայագիտություն՝ ըստ ոլորտի» մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովում:

2021 թվականին Ռոբերտ Չախոյանը ընդունվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Կառավարում» մասնագիտության բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի մագիստրատուրա՝ 2 տարի առկա ուսուցմամբ: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ինչպես Ռոբերտ Չախոյանը, այնպես էլ վերջինիս համակուրսեցիներ Սոնա Սամվելի Սարգսյանը եւ Հակոբ Գագիկի Վարդանյանը լիարժեք չեն մասնակցել բոլոր դասընթացներին, որի հետեւանքով չեն կարողացել գրել մագիստրոսական թեզը եւ պաշտպանել այն: Ռոբերտ Չախոյանը Սոնա Սարգսյանի եւ Հակոբ Վարդանյանի հետ նախապես քննարկելուց հետո նշված խնդիրը լուծելու նպատակով միայնակ մոտեցել է թեզի նախապաշտպանություն իրականացրած, հանձնաժողովի անդամ Արթուր Մկրտչյանին ու հայտնել, որ չի կարող գրել մագիստրոսական թեզը, առավել եւս անցնել նախապաշտպանություն եւ պաշտպանել այն, ուստի խնդրել է օգնել այդ հարցում: Արթուր Մկրտչյանը Ռոբերտ Չախոյանին օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, այն է՝ մագիստրոսական թեզը գրելու, ինչպես նաեւ հետագա նախապաշտպանությունն արագ եւ բարեհաջող անցկացնելու համար Ռոբերտ Չախոյանից պահանջել է 170.000 ՀՀ դրամ կաշառք, որից՝ 150.000 ՀՀ դրամը, մագիստրոսական թեզը գրելու նպատակով: Դրանից հետո Ռոբերտ Չախոյանը հայտնել է, որ նմանատիպ խնդիրներ ունեն նաեւ Սոնա Սարգսյանը եւ Հակոբ Վարդանյանը, որոնց եւս Արթուր Մկրտչյանը նույն պայմաններով համաձայնել է օգնել: Արթուր Մկրտչյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության եւ վերջինիս առաջարկի մասին Ռոբերտ Չախոյանը հայտնել է Սոնա Սարգսյանին եւ Հակոբ Վարդանյանին, որոնք համաձայնել են Արթուր Մկրտչյանի առաջարկի հետ: Մի քանի օր անց, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Արթուր Մկրտչյանը համալսարանում հանդիպել է Ռոբերտ Չախոյանին ու Հակոբ Վարդանյանին, որտեղ Ռոբերտ Չախոյանից առձեռն ստացել է 450.000 ՀՀ դրամ կաշառք: Արթուր Մկրտչյանը Ռոբերտ Գագիկի Չախոյանի մագիստրոսական թեման տրամադրել է էլեկտրոնային կրիչով, այնուհետեւ պարզ է դարձել, որ «Արտադրական մենեջմենթի հիմքերը» թեման գրված է եղել դեռեւս 2021 թվականին: 2023 թվականի հունիսի 3-ին Ռոբերտ Չախոյանը, ինչպես նաեւ Սոնա Սարգսյանն ու Հակոբ Վարդանյանը մագիստրոսական թեզը բարեհաջող են հանձնել եւ ստացել բարձր միավորներ:

 

 

 

ԱԽՈՅԱՆԸ՝ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղետվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր:

 

 

 

Արագած Ախոյանը կալանքի տակ է։

Նշենք, որ նա անցնում է եւս մի քանի քրեական գործերով, մասնավորապես՝ Արագած Անդրուշի Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի ապրիլի 24-ին Երեւան քաղաքի Վրացյան 90 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց, Ռոման Վալերիի Բաղդասարյանի եւ այլ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել եւ բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացրել:

Արագած Անդրուշի Ապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է իշխանությունը զավթել բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Նրա հետ Իսրայել Հակոբի Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է իշխանությունը զավթել բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Արշակ Ալյոշայի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է իշխանությունը զավթել բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Վահագն Ռուբենի Չախալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է իշխանությունը զավթել բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Տիգրան Կառլենի Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է իշխանությունը զավթել բռնություն գործադրելու եւ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Դատարանը այս գործերով դեռ որոշում չի կայացրել։

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

ԿԱՇԱՌՔԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Տ. Կ.-ն եւ նույն ծառայության  նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս.-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի օգտին գործողություն կատարելու համար, ավագ սոցիալական աշխատող Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար տարբեր չափերի կաշառք են ստացել:

Լ. Մ.-ն Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ եւ իր մտերիմ  Է. Խ.-ի միջնորդությամբ 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Մրգանուշ բնակավայրի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից որպես կաշառք ստացել է 30.000 ՀՀ դրամ:

Մրգանուշ բնակավայրի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու, այն է՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու եւ պետական նպաստ տրամադրելու գործընթացը սահուն եւ անխոչընդոտ կազմակերպելու համար 2023 թվականի սեպտեմբերին նրանից որպես կաշառք ստացել է 35.000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաեւ, որ Տ. Կ.-ն եւ Լ. Մ.-ն 2023 թվականի հոկտեմբերին եւ նոյեմբերին Արարատի մարզի եւս երկու նպաստառուից որպես կաշառք ստացել են 50.000 եւ 35.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ նաեւ տվյալներ են ստացվել Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության բաժիններից մեկի պետ Հ. Ս.-ի կողմից նպաստառուից կաշառք ստանալու վերաբերյալ: Մասնավորապես՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին Լ. Մ.-ն Արարատի մարզի բնակչին տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրա ամուսնուց որպես կաշառք պահանջել եւ ստացել է 300.000 ՀՀ դրամ, որից 200.000 ՀՀ դրամը փոխանցել է բաժնի պետ Հ. Ս.-ին:

Նպաստառուներից կաշառք ստացած Տ. Կ.-ն, Հ. Ս.-ն եւ Լ.Մ.-ն, վերջիններիս կաշառք տված 5 անձինք եւ կաշառքի միջնորդություն կատարած Է. Խ.-ն ձերբակալվել են:




Լրահոս