Տուն չեն գալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 «Լրատվությունը փորձում է «Արի տուն» ծրագիրը նսեմացնել, բայց հինգ հազար ընտանիք իր երեխաներին վստահել է, իսկ այդքան ընտանիք էլ իր դռներն է բացել: Այս ծրագիրը մեծ մասսայականություն ունի սփյուռքում, հարյուրավոր երեխաներ սովորում են պետական բուհերում»:

Հրանուշ Հակոբյան Tert.am

Դե իհարկե, ինչ պետք է սովորի Սփյուռքի ՀՀԿ-ական նախարարն իր կուսակցության նախագահից, եթե ոչ ամեն ինչի մեղքը լրատվության վրա բարդելը: Սերժ Սարգսյանը նույնպես լրատվությանը մեղադրում էր գաղջ մթնոլորտի ձևավորման մեջ: Հրանուշ Հակոբյանն ավելի համեստ է, նա առայժմ սահմանափակվում է «Արի տուն» ծրագրի անարդյունավետության համար մեղավորներ փնկտրելով: Կարծես թե լրատվությունն է մեղավոր, որ Հրանուշ Հակոբյանն ասում է` «արի տուն», իսկ հայերը գալու փոխարեն գնում են ու գնում, գալուց էլ լավագույն դեպքում գալիս են երկաթուղայինի համազգեստով «տիեզերագնացները», որոնք արժանանում են Սփյուռքի նախարարի ջերմ ընդունելությանը:

Կարեն Վարդանյան




Լրահոս