
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը վստահ է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելը միանգամայն անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսանկյունից: Այն միայն կուժեղացնի լարվածությունը Հարավային Կովկասում:
«Ռուսական կողմը համոզված է, որ ԵՄ առաքելության ընդլայնումը «բացարձակապես անօգուտ կլինի և որևէ արդյունք չի տա ադրբեջանա-հայկական կարգավորումը դյուրացնելու առումով: Դա միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն է ստեղծում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նախօրեին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները որոշել են 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը։