Մեսսին՝ Արգենտինայի լավագույն մարզիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է 2023թ․ Արգենտինայի լավագույն մարզիկ, հաղորդում է ESPN-ը։

Մեսսին չորրորդ անգամ է հայրենիքում ճանաչվում տարվա լավագույն մարզիկ։

Այս տարի Մեսսին ՊՍԺ-ի հետ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և սուպերգավաթակիր, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության հաղթող։

Հիշեցնենք՝ Մեսսին այս տարի 8-րդ անգամ արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։




Լրահոս