«Աղոթամատույցը»՝ նաև աշխարհաբար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հայաստանյայց առաքելական Սբ եկեղեցու ԺԱ դարի նշանավոր հայրերից Հովհաննես Սարկավագ Վարդապետի «Աղոթագրքի» աշխարհաբար թարգմանությունը: Այս մասին տեղեկացում է Մայր աթոռ ՍԲ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Ա. Մադոյանի կողմից թարգմանված «Աղոթամատույցը» բաղկացած է 22 միավոր աղոթքներից, որոնք աչքի են ընկնում խոսքի կատարելությամբ, հուզական ներգործուն ուժով ու դավանական ամրությամբ: Այստեղ ընդգրկված են զղջացող մարդու հոգեվիճակը ներկայացնող բարոյական ուսուցումներ, որոնք նպաստում են ընթերցողի աղոթքի պնդությանն ու զորացմանը: «Աղոթամատույցի» աշխարհաբար հրատարակությունը, որ իրականացվել է մեկենասությամբ Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմպերճյանի, բազմօգուտ աշխատանք է` նախատեսված ընթերցող լայն հասարակության համար:




Լրահոս