Մի շարք բնակավայրերում ջուր չի լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 09.00-ից մինչև դեկտեմբերի 26-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու,

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան թաղամասերի, Բեկնազարյան, Մազմանյան, Շիրազի, Չաուշի, Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Լուկաշին, Լուկաշին 1-3 փողոցների, Բաշինջաղյան փողոցի, փակուղու և նրբանցքների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների,  Մարգարյան փողոցի և նրբանցքների, Հալաբյան 22-38 զույգ համարների, Հալաբյան 41-65 կենտ համարների, Սիլիկյան հին խճուղու, Աշտարակի խճուղու,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի,

Կոտայքի մարզի՝  Զովունի գյուղի 20-26 փողոցների, Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա գյուղերի,

Արագածոտնի մարզի՝ Ուշի գյուղի,

Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս