Հայցվորի անբարեխղճության պատճառով նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, կայացավ Գուրգեն Աղաջանյանի ՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթ ՍՊԸ-ի գործով դատական նիստը:

Նիստին ներկայացավ հայցվոր Գուրգեն Աղաջանյանը, երրորդ անձ Աշոտ Մարկոսյանը: Նիստին ներկա չէին մյուս երրորդ անձ Կարինե Կիրակոսյանն ու պատասխանող կողմի ՝ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի ներկայացուցիչը: Սակայն դատարանն արժանահավատ գտավ նիստը շարունակել, քանի որ կողմերին պատշաճ ծանուցվել էր նիստի կայացման ժամի և տեղի մասին:

Դատարանը հայտնեց, որ հայցվոր Գուրգեն Աղաջանյանը անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել իր իրավունքների նկատմամբ, քանի որ ճիշտ ժամանակին չէր ներկայացրել հայցի հիմքն ու առարկան: Հայցվոր Աղաջանյանը թույլտվություն խնդրեց դատարանից ` տեղում ներկայացնել հայցի հիմքն ու առարկան, սակայն դատարանը արժանահավատ չգտավ ` պատճառաբանելով, որ հայցվորն ընդհամենը խնդիրն արագ լուծելու համար նման ցանկություն է հայտնում: Ուստի` դատարանը որոշեց նիստը հետաձգել ` նշանակելով սույն թվականի հունիսի 13-ին:

Հիշեցնենք, որ Գուգեն Աղաջանյանը հայց էր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու և վնասները հատուցելու համար: Վնասի չափ է սահմանվել 500.000 ՀՀ դրամ:

Տաթև Հարությունյան




Լրահոս