Կայացավ «ԲՀԿ»-«Ժառանգություն» հանդիպումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են: Երեկ կայացավ «Բարգավաճ Հայաստան»-«Ժառանգություն» հանդիպումը: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: «Ժառանգություն»-ից հանդիպմանը մասնակցել են կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը,  կուսակցության խորհրդարանական խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Իսկ հյուրընկալող կողմից  հանդիպմանը եղել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանը եւ Վարդան Օսկանյանը: Այսինքն` այս երկու ուժերի ներկայացուցիչները հանդիպել են գրեթե այն նույն կազմով, որն առկա էր ընդամենը մեկ տարի առաջ` ՀՀ նախագահական ընտրություններից հետո: Գրեթե նույն կազմով եւս մեկ հանդիպում էլ, հիշեցնենք, կայացել էր   նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ ԲՀԿ-ն դարձյալ հանդես էր եկել քաղաքական կոնսուլտացիաների նախաձեռնությամբ: Ավելին, «Ժառանգություն»-ն  այդ փուլում  հանդիպել էր նաեւ զուգահեռ կոնսուլտացիաներ անցկացնող ՀՅԴ-ի հետ եւ հրապարակավ հայտարարել, որ ընդունում է առաջադրված օրակարգային  բոլոր հարցերը, ինչը, սակայն, առանձնապես չնպաստեց նրան, որ ընդդիմադիր ուժերը գոնե ֆորմալ առումով հայտնեին իրենց աջակցությունը  Սերժ Սարգսյանի մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս