ԱԺ ոչ իշխանական «հրաշալի քառյակը»` Ռուբիկ Հակոբյանի մոտ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ճեպազրույցներից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի մոտ էր հավաքվել ԱԺ ոչ իշխանական «հրաշալի քառյակը»։ Հանդիպումը բաղկացած էր երկու մասից. առաջին մասում «Դեմ եմ» նախաձեռնության հետ քննարկել են մարտի 22-ի հանրահավաքի հարցը, իսկ երկրորդ մասում չորսի ներկայացուցիչներով՝ համագործակցության հետագա քայլերը։ Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին ասել է, որ քննարկել են նաեւ «կառավարությանն անվստահություն հայտնելու հետ կապված ծրագրերը»։ Նա նշել է, որ գաղտնիք չէ, որ ուժեր կան, մասնավորապես «Ժառանգությունը», որ ամբողջական իշխանափոխության հարց է դնում, բայց բոլորը չէ, որ համակարծիք են այս եւ մյուս հարցերի շուրջ։ «Ժամանակը չհերիքեց, որ ամբողջությամբ քննարկեինք հարցերը, կշարունակենք հաջորդ հանդիպմանը: Հաջորդ անգամ գոնե ճանապարհային քարտեզը կներկայացնենք:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս