Արարատ Զուրաբյանը՝ չորս ուժերի համագործակցության մասին. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը զրուցել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Անդրադառնանք ներքաղաքական վերջին զարգացումներին։ Ոչ իշխանական ուժերն անցկացնում են ակտիվ հանդիպումներ՝ քննարկելով հասարակության ու քաղաքական ուժերի համախմբման կամ, ինչպես իրենք են բնորոշում, կոնսոլիդացիայի հարցը՝ ԲՀԿ-Դաշնակցություն, ՀԱԿ-ԲՀԿ, ԲՀԿ- «Ժառանգություն»։ Ըստ Ձեզ, սա կարո՞ղ է որեւէ արդյունք տալ՝ հակաիշխանական պայքարի իմաստով։

Մեծ ակնկալիքներ չունեմ, որեւէ դեմ բան էլ չեմ ուզում։ Այդ հանդիպումները, որոշակի հարցերի շուրջ միասնաբար հանդես գալու հնարավորությունը որպես երեւույթ բացասական գնահատել չի կարելի։ Թե հաջողության պարագայում ինչպիսի փոփոխությունների կհասնեն այդ ուժերը, արդեն այլ հարց է։ Չեմ կարծում, որ դրանք ընդգրկուն կլինեն կամ այնպիսին, ինչպիսին ես կցանկանայի։ Ցավոք, մենք նորից գնում ենք մի ճանապարհով, որն անցել ենք բազմիցս, եւ բոլոր նրանք, ովքեր գնացել են այդ ճանապարհով, անհաջողության են մատնվել։ Իսկ ճանապարհը հետեւյալն է՝ գաղափարական սկզբունքները, մոտեցումները ստորադասվում են քաղաքական ինչ-որ  նպատակի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս